«Չկա ուրիշ արատ, որն այդպես խայտառակեր մարդուն, քան եթե պարզվի, որ նա ստախոս է և նենգ»:
Ֆրենսիս ԲԵԿՈՆ
ՀՀ վարչապետը 2019-ին գնաց Արցախ և հանրահավաքին, ի լուր աշխարհի, հայտարարեց` «Արցախը Հայաստան է և վերջ»:
Այնուհետև Երևանում, նույնպես ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը, այսինքն` նույն Արցախը, ադրբեջանի կազմում է: Իսկ այս վերջերս Ազգային Ժողովում հայտարարեց, որ փոշմանել է, որ 2018-ին չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:
Եվ այսօր այս բացահայտված մեծ խաբեբան ունի այնքան հետևերդներ, աջակիցներ ու պաշտպաններ, որ կարողանում է կառչած մնալ վարչապետի աթոռից:
Սա մեր ազգի համար մեծ խայտառակություն է:
Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ